Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«ԼՂ խնդիրը դարձել է համաշխարհային խնդիր»

«ԼՂ խնդիրը դարձել է համաշխարհային խնդիր»
17.06.2014 | 13:03

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը և «Միջազգային ահազանգ» կազմակերպությունն այսօր ներկայացրին «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությունը:

ՈՒսումնասիրության համահեղինակ Գեղամ Բաղդասարյանը պատմեց, թե ինչպես է հայ և ադրբեջանցի փորձագետների հետ այցելել Լոնդոն, Բելֆաստ, Դուբլին, հանդիպումներ ունեցել փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից էլ ծնվել է այդ ուսումնասիրությունը: Գեղամ Բաղդասարյանը ներկայացրեց, թե հակամարտության կողմերն ինչպես են փորձել լուծել այն խաղաղ ճանապարհով:
Փորձագիտական խմբում ընդգրկված են եղել «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, պատմաբան Միքայել Զոլյանը, Լեռնային Ղարաբաղի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, Ադրբեջանական Հանրապետության նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Գյուլշան Փաշաևան, «Հումանիտար հետազոտությունների ընկերություն» ոչկառավարական կազմակերպության տնօրեն Ավազ Հասանովը:
Խոսելով հակամարտության լուսաբանման հարցում լրագրողների անաչառության մասին՝ պարոն Բաղդասարյանը նշեց, որ նույնիսկ BBC-ն այդ հարցում չի ցուցաբերել անաչառություն և չի հնչեցրել ահաբեկիչների անունները:
ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ բոլոր հակամարտություններն էլ եզակի են: Ըստ նրա՝ շատ կարևոր է, թե ովքեր են հակամարտող կողմերը, և վեճն ինչպիսի քաղաքական իրավիճակ է ստեղծում:
Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը դարձել է համաշխարհային բնույթի խնդիր:
«Խնդիրն այստեղ Ղարաբաղը չէ, այլ հետխորհրդային տարածքի խնդիրն է»,- ասաց Մանվել Սարգսյանը: Նա նկատեց, որ յուրաքանչյուր հակամարտության հիմքում ընկած է իրավունքների համար պայքարը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 866

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ